1551 դիտում
10:25 10-09-2021
Դանդաղ գործող ռումբ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իհարկե, հասկանալի են զոհվածների հարազատների, արցախցիների, հատկապես Հադրութից ու Շուշիից բռնագաղթածների զգացմունքները։ Նրանց վերքերը դեռ երկար չեն սպիանա, եւ նրանք երկար չեն կարողանա հաշտ ապրել երեւանյան սրճարաններում օր մթնեցնող մարդկանց հետ։ Մենք հայտնվել ենք բարիկադների տարբեր կողմերում․ նրանք՝ իրենց հոգս ու ցավի հետ, մենք՝ մեր անվրդով առօրեական կյանքով ու մանր-մունր հոգսերով։ 2018-ից սկսված հանրային պառակտումը նորանոր սահմանագծեր է նվաճում։ Առաջ նախկիններն ու ներկաներն էին, հետո այդ պառակտումը հասավ մինչեւ քաղաքացիներ-գյուղացիներ, ունեւորներ-չքավորներ, արցախցիներ-հայաստանցիներ, սահմանամերձ տարածքի բնակիչներ-սահմանից հեռու բնակվողներ։ Եվ այս բոլոր սեգմենտներում առկա 2 ճամբարները՝ Նիկոլին սիրողների եւ Նիկոլին ատողների։
Նրանք, ովքեր սիրում են՝ սիրում են անվերապահորեն ու խելակորույս, ոչ մի բան հաշվի չառնելով։ Նրանք, ովքեր ատում են՝ ատում են մինչեւ վերջին բջիջը եւ կուրորեն։ Երկու բանակն էլ ունակ չէ մեկ միլիմետր զիջելու իր դիրքերը եւ որեւէ կոմպրոմիսի գնալու։ Առաջին խումբը երազում է, որ Նիկոլն ամեն գնով մնա՝ անգամ մեր պետությունը կործանելու եւ Հայաստանը թշնամուն հանձնելու պարագայում։ Երկրորդ խումբը պատրաստ է ոչնչացնել իշխող թիմին՝ մինչեւ վերջին մայր ու մանուկ։
Հենց այս ատելությունը, միմյանց ոչնչացնելու կիրքն է կործանելու մեզ եւ մեր պետությունը։ Դա մի անտեսանելի չարիք է, պետության հիմքում դրված ական, որը դանդաղ կամ արագ աշխատելու է եւ բոլորիս՝ ե՛ւ սիրողներին, ե՛ւ ատողներին, ե՛ւ ատելության ու սիրո օբյեկտներին, ե՛ւ մեր երկրից մնացած այս մի բուռ տարածքն ու մարդկանց վերացնելու է երկրագնդի երեսից։ Ոչ ոք այս ատելության պատերազմում ողջ չի մնալու, եւ ոչինչ չի փրկվելու»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2014 դիտում
10:59 25-05-2016
Հրազդան գետն ավելի է աղտոտվում` շրջակա միջավայրի համար դանդաղ գործող ռումբի վերածվելով. «Հայոց աշխարհ»
2719 դիտում
13:40 13-04-2014
Շարմազանովը չի բացառում, որ նոր վարչապետը չլինի ՀՀԿ անդամ, սակայն առաջարկեց «դանդաղ շտապել».(լրացված)
8961 դիտում
20:15 23-09-2014
«Աշուն է, անձրև... Ստվերներն անձև Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ». աշնանային ֆոտոշարք
Այս բաժնից
1459 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»