211652_close_icon
views-count2119 դիտում article-date 11:17 11-09-2021

Ինդուլգենցիա՝ հայկական ձևով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ինդուլգենցիան (լատիներեն indulgere - ողորմածություն ցուցաբերել) եղել է «մեղքերի թողություն» և թողության վկայական կաթոլիկ եկեղեցում։ Այն հաստատվել է 11-րդ դարում, իսկ 1213-րդ դարերում սկսվել է ինդուլգենցիայի առատ վաճառքը՝ վերածվելով հոգևորականության և եկեղեցու հարստացման աղբյուրի։ Չնայած ինդուլգենցիայի վերացումը դեռևս Ռեֆորմացիայի գաղափարախոսների հիմնական պահանջներից էր, սակայն դրա գործածումը երկար է շարունակվել։ Արևելքում որոշ տեղեր դրանց տրամադրումը (և վաճառքը) շարունակվել է անգամ մինչև 20-րդ դարի կեսերը:

Ժողովրդական լեզվով ասած՝ ինդուլգենցիան փաստաթուղթ է, որը անձին ազատում է մեղքերից, այսինքն՝ ապաշխարելու, մեղքերի թողություն հայցելու նպատակով աղոթելու փոխարեն ընդամենը կարելի է ձեռք բերել այդ փաստաթուղթը, օրինակ՝ կարելի է մարդ սպանել, ապա գնել ինդուլգենցիա, և դու մաքուր ես: Մի խոսքով, «լավ» բան է, «ափսոս», հնում է եղել:

Թեպետ... ո՞վ է ասում, որ հնում է եղել, հիմա էլ կա: Ուղղակի նման փաստաթուղթ տրամադրողն է փոխվել, օրինակ՝ Հայաստանում դա տալիս է «Հայաստանի հպարտ քաղաքացին», որը ժողովրդի հավաքական կերպարն է: Դա արվում է ընտրություններով... Կարող ես քանդել պետական կառույցները, շրջափակել դատարանները, «քյալլա» ուտել, պարտվել պատերազմում, հողեր տալ, զոհեր տալ, հանցագործություններ գործել, իսկ հետո ստանալ քվեն՝ ինդուլգենցիան, մեղքերի թողությունը... ապա նորից կարելի է շարունակել կազմաքանդումը, «տժժալ» արտասահմաններում, «ոգեկոչել զոհերին վառ տոնակատարությամբ», հողեր տալ, զոհեր տալ... ապա նորից արտահերթ կարգով նոր ինդուլգենցիա ստանալ, քանի որ հինը հին մեղքերի թողություն էր, նոր մեղքերի թողության համար նոր «բարաթ» է պետք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր