667 դիտում
11:37 21-07-2023
Ադրբեջանը փորձում է ինդուլգենցիա գնել Արևմուտքից և դեմարշ անել ՌԴ-ի նկատմամբ. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանն, իբր, հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, բայց, մյուս կողմից, 221 օր ահաբեկչական շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակիչների, իսկ 36 օր՝ լիակատար շրջափակման մեջ՝ զրկված բոլոր տեսակի պաշարներից, նույնիսկ հումանիտար բեռներից։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա նաեւ նշել է. «Այս քայլով Ադրբեջանի բռնապետական ռեժիմը փորձում է «մաքրել» իր մեղքերը և «մարդասիրական» ինդուլգենցիա գնել Արևմուտքից, մյուս կողմից ճիշտ ժամանակին հերթական դեմարշն անում Ռուսաստանի նկատմամբ։
Բերեմ մեկ այլ ցավալի օրինակ։ Ամբողջ աշխարհն աղմկում է «Հացահատիկային գործարքի» մի քանի օր կասեցման մասին՝ անտեսելով այն փաստը, որ ֆաշիստական Ադրբեջանը սովամահ է անում 120 հազար մարդու՝ 36 օր շարունակ թույլ չտալով սնունդ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնել Արցախ։
Իմ գլխավոր եզրակացությունը՝ պարզ մարդկային ցավն է, որ Արցախի բնիկ ժողովուրդն աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի զոհ է, այդ թվում՝ իբր ժողովրդավարական և արժեքային երկրներից։ Ամեն դեպքում, փնտրողը գտնում է, իսկ մարտիկը հասնում է նպատակին»։

Նմանատիպ նյութեր
2119 դիտում
11:17 11-09-2021
Ինդուլգենցիա՝ հայկական ձևով. «Փաստ»
1721 դիտում
12:42 13-01-2021
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը. Արտակ Բեգլարյան
Այս բաժնից
634 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
490 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
622 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան