1863 դիտում
16:50 13-09-2021
Արայիկ Հարությունյանը հրամկազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանին:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել Կամո Վարդանյանին ծառայության մեջ և երախտագիտություն հայտնել նախկին պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար՝ կարևորելով նրա նշանակալի ավանդը Հայրենիքի պաշտպանության գործում:
Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քննարկվել են բանակաշինության հետ կապված հարցեր:
Նմանատիպ նյութեր
4449 դիտում
14:19 14-12-2018
Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին
1171 դիտում
14:33 01-03-2023
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարարին
Այս բաժնից
931 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
748 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար
1801 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել