4515 դիտում
14:19 14-12-2018
Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրերի համաձայն պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակված գնդապետ Ջալալ Հարությունյանին:
Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի եւ գնդապետ Ջալալ Հարությունյանի մասնագիտական ու մարդկային որակները, անցած ուղին, համոզմունք հայտնելով, որ նրանք պատշաճ մակարդակով կիրականացնեն իրենց պարտականությունները, եւ մաղթել հաջողություններ ծառայության մեջ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար, ընդգծելով նրա մեծ ավանդը բանակաշինության, Պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում, եւ վստահություն հայտնել, որ նոր պաշտոնում Լեւոն Մնացականյանը կշարունակի նույն նվիրվածությամբ ծառայել հայրենիքին:
Միջոցառմանը ներկա էին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
3761 դիտում
13:24 26-02-2020
«Նա ունի մեծ փորձ». Բակո Սահակյանը բանակի հրամկազմին է ներկայացրել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին
1932 դիտում
16:50 13-09-2021
Արայիկ Հարությունյանը հրամկազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին
Այս բաժնից
805 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4258 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1261 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար