1417 դիտում
09:45 15-09-2021
ԼՀԿ-ն կմասնակցի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարեց, որ չի մասնակցելու Գյումրիում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «լուսավորականները» նախապես տամադրված են եղել մասնակցել Գյումրու ընտրություններին, անգամ թեկնածուի հարցն են որոշած եղել:
ԼՀԿ-ի ցուցակը Գյումրիում պետք է նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը գլխավորեր: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն ու մանրամասնեց. «Գյումրիում ընտրապայքարի մեջ չմտնելը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը, օգտագործելով իր ունեցած հնարավորությունները, տվյալ համայնքում մեծ ներկայություն է ապահովելու՝ մնացած ուժերին զրկելով այլընտրանք ձեւավորելու հնարավորությունից»:
ԼՀԿ-ականները, ի տարբերություն Գյումրիի, Վանաձորի ընտրությունների կողքով ուղղակի անտարբեր անցնել չեն կարող, նախ՝ որովհետեւ քիչ թե շատ համակիրներ ունեն, ապա՝ պատվի հարց է: Մարուքյանի ծծնդավայր Վանաձորից ձեռքերը լվալն ու քաղաքական խաղից դուրս մնալը լուսանցքում հայտնվելու մասին կվկայի: Եթե կուսակցությունը որոշի մասնակցել Վանաձորի ընտրություններին, ապա այստեղ նույնպես նախկին պատգամավորի՝ Հրանտ Այվազյանի թեկնածությունը կառաջադրի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1495 դիտում
09:35 01-11-2021
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորի եւ Մարտունու ՏԻՄ ընտրություններին
1154 դիտում
14:00 23-03-2021
ԼՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, սակայն ցանկացած դեպքում կմասնակցի ընտրություններին
7349 դիտում
17:30 15-09-2017
ԲՀԿ-ն կմասնակցի նոյեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին. Իվետա Տոնոյան
Այս բաժնից
1459 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»