211652_close_icon
views-count2624 դիտում article-date 14:37 17-09-2021

Համավարակի դեմ պայքարում համաշխարհային բժշկագիտությունը պատվաստումից ավելի լավ միջոց դեռ չի հայտնագործել. Հայկական բժշկական ասոցիացիա

Պատվաստանյութերը, ինչպեսև մարդկության ստեղծած ամեն ինչը, իդեալական չեն, սակայն համընդհանուր պատվաստումն այսօր մնում է համավարակի և դրա հետևանքների կանխարգելման կարևորագույն գործիքը: Նման հայտարարությանբ է հանդես եկել Հայկական բժշկական ասոցիացիան:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության և ողջ աշխարհի առաջ ծառացած լրջագույն մարտահրավերներից է COVID-19 համավարակը: Ամբողջ աշխարհում, այդ թվում մեր երկրում օր օրի ավելանում են COVID-19 վարակվածների և մահվան ելքերի թիվը, ավելի են խստանում սահմանափակումները և հակահամաճարակային միջոցառումները, բոլոր հնարավոր միջոցներն ու ջանքերը կիրառվում են համավարակի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և պատվաստված բնակչության քանակն ավելացնելու համար: Սակայն ձեռնարկվող քայլերը դեռևս չեն տալիս ցանկալի արդյունքները:

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա ծախսած քիչ ժամանակը, կիրառման ընթացքում առաջացած եզակի բարդությունները, տեղեկատվական դաշտի անլիարժեք լինելը պարարտ հող են ստեղծում տարբեր տեսակի խեղաթյուրված ու ոչ մասնագիտական մեկնաբանությունների և դրանց տարածման համար: Առաջադեմ աշխարհն արդեն կարողացել է հաղթահարել այսօրինակ խոչընդոտները՝ փորձելով կոտրել պատվաստման հետ կապված բոլոր միֆերը: Նույնը պետք է անենք նաև մենք:

Համավարակի դեմ պայքարում համաշխարհային բժշկագիտությունը պատվաստումից ավելի լավ միջոց դեռ չի հայտնագործել: Պատվաստանյութերը, ինչպեսև մարդկության ստեղծած ամեն ինչը, իդեալական չեն, սակայն համընդհանուր պատվաստումն այսօր մնում է համավարակի և դրա հետևանքների կանխարգելման կարևորագույն գործիքը»:

Նմանատիպ նյութեր