30191 դիտում
20:50 19-09-2021
Երևանում 30-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել մեկ այլ BMW-ի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 30-ամյա Եղիշե Թ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 43-ամյա Օվսաննա Դ.-ին և 45-ամյա Արտակ Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վրաերթից հետո Եղիշե Թ.-ն բախվել է Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Մհեր Խ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենային:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+