211652_close_icon

Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

views-count1363 դիտում article-date 14:59 24-09-2021
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը  Սևակ Աղաջանյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին նիստ է հրավիրել:
Օրակարգում ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ այսուհետ Արցախի Հանրապետությունում գործելու է միայն մեկ նոտարական տարածք:
Եվ հաշվի առնելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների բնակչության մի մասի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը, նախագծով սահմանվում է նաև նոտարի գործուղումը Հայաստանի Հանրապետություն՝ տեղահանված բնակչության շրջանում նոտարական գործողություններ իրականացնելու համար:

 «Նախագծի ընդունմամբ կապահովվի բնակչության կողմից նոտարական գործողություններից օգտվելու հարմարավետություն, ինչը կվերացնի այս բնագավառում ավելորդ քաշքշուկները»,-  ընդգծել է ԱՀ արդարադատության նախարար  Ժիրայր Միրզոյանը:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, և այն   կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:
 

Նմանատիպ նյութեր