5015 դիտում
10:53 28-09-2021
Պարտություն՝ պարտությունից հետո․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վերջին տարիների հարահոսում ամենածանր օրը մեզ համար թերեւս 2020-ի նոյեմբերի 9-ն էր` երբ երկինքը կարծես փուլ եկավ, եւ փոքրիկ հույսերը, որ փայփայում էինք 44 օր շարունակ, հօդս ցնդեցին, երբ տեղեկացանք, որ մի չարաբաստիկ փաստաթուղթ է ստորագրել երկրի ղեկավարը, որով, ճիշտ է` կանգնեցվում է պատերազմը, բայց հանձնվում են ոչ միայն ռազմական գործողություններով թշնամու կողմից գրավված տարածքները, այլեւ մի բան էլ ավելի: Այդ օրը մեր՝ բոլորիս զայրույթը շատ մեծ էր, սակայն մենք չէինք կարող անգամ պատկերացնել, որ հաջորդ ամիսներն ավելի ծանր են լինելու, եւ մենք շարունակելու ենք պարտվել նաեւ առանց կռվի ու զոհերի:
Շարունակելու ենք նոր տարածքներ հանձնել, մեր կողքին ամեն քայլափոխի տեսնելու ենք թշնամու դրոշները, մեր համաքաղաքացիներին ճանապարհներից պատանդ են վերցնելու, թշնամին ներխուժելու է ՀՀ տարածք, եւ այլեւս նրան չենք կարողանալու վռնդել մեր հողից: Գումարած՝ հոգեբանական եւ քարոզչական գրոհն է շարունակվելու․ Շուշիում ադրբեջանական տոնակատարություններ ու միջոցառումներ, գրաված տարածքների հայկական բնակավայրերի, հուշարձանների, եկեղեցիների պղծում եւ ռազմատենչ հայտարարություններ Ալիեւի ու թուրք-ադրբեջանական տարբեր պաշտոնյաների կողմից: Ինչպես նաեւ Սյունիքի ու հայկական պատմական տարածքների նկատմամբ անամոթ նկրտումներ, որոնց պետական մակարդակով արձագանքողներ չկան, կան միայն ոչ պաշտոնական արձագանքներ, որոնք ոչ մի կերպ հասարակության ընդհանրացված պատասխանը չեն:
Իսկ ինչ վերաբերում է խաղաղության եւ ապաշրջափակման մեր առաջարկներին, բացառապես ծաղր է ու նվաստացում. Էրդողանը կհանդիպի Փաշինյանին` նախապայմաններով, Թուրքիայի ԱԳ նախարարը չի հանդիպի ՀՀ ԱԳ նախարարին, եւ ոչինչ չեն անի` առանց Ադրբեջանի թույլտվության»:
Մանրամասն՝ թերթի յասօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2691 դիտում
00:21 06-08-2015
Հայաստան Մ-19 հավաքականը 0:3 հաշվից հետո խուսափել է պարտությունից
11218 դիտում
00:16 28-02-2016
Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ՝ «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո
Այս բաժնից
1435 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»