211652_close_icon
views-count14247 դիտում article-date 17:35 30-09-2021

ՔՊ-ական երկու պատգամավորներ դատարանի առաջ են՝ Դավիթ Տոնոյանին աջակցելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց է քիչ առաջ եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ սոցցանցում հայտնի որպես «Նավակ ճոճող»։

Այստեղ շուտով քննվելու է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Վիլեն Գաբրիելյանը եկել։ Նա ասաց, որ աջակցելու նպատակով։

«Ես համոզված եմ, որ պարոն Տոնոյանն անմեղ է, բայց, այնուամենայնիվ, տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա։ Ես նրան շատ լավ ճանաչում եմ եւ վստահ եմ, որ որեւէ կոռուպցիոն գործարքում չի կարող ներգրավված լինել»,-նշեց պատգամավորը։  Նաեւ ասաց, որ այս գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկություն չունի։

Դատարանի դիմաց է նաեւ իշխող խմբակցության պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը, որը 2019թ․-ին Aravot.am-ի հետ զրույցում  բացատրել էր, թե ինչու է հեռախոսի էկրանին տեղադրել Դավիթ Տոնոյանի նկարը։

Մանրամասներն՝ այստեղ
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր