15067 դիտում
22:26 02-10-2021
Ադրբեջանցիները Աղավնոյի հիմա մոտով անցնում են խելոք ու հանգիստ. Նաիրի Հոխիկյան
«2020-ի նոյեմբերին, երբ ադրբեջանական զորքի որոշ մնացուկներ դեռևս երբեմն հայտնվում էին Բերձորի ճանապարհին, մի անգամ 3-4 հոգի դուրս եկան մեր դիմաց ու պահանջեցին մեքենան կանգնեցնել», իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:
«Ընկերոջս հետ վերադառնում էինք Ստեփանակերտից և անմիջապես հասկացանք, որ եթե կանգնենք, ապա լավագույն դեպքում գերի կընկնենք։
Որոշեցինք մեքենան քշել թշնամու զինվորների վրա։ Իրար հրմշտելով փախան ճանապարհից' մեր հետևից հայհոյելով ու ռացիայով կապ հաստատելով հաջորդող խմբի հետ։
Մի քանի կմ այն կողմ կրկին կանգնած էին ադրբեջանցիներ, վստահաբար ռացիայով սրանց էին տեղեկացրել։ Մենք նույն արագությամբ շարունակեցինք մեքենայի ընթացքը' մտավախություն ունենալով, որ թշնամին կկրակի։ Բայց զարմանալիորեն ադրբեջանական համազգեստով 15-20 հոգին քաշված էր մի կողմ ու լոկ նենգ հայացքով նայում էր' հավանաբար վախենալով, որ իրենց վրա ևս կքշենք մեքենան կամ հենց մենք կկրակենք։
Մի քանի օր առաջ' 2021-ի սեպտեմբերին, Արցախի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը ասել էր, թե զգուշացրել է ռուս խաղաղապահներին, որ եթե իրենց գյուղից թեկուզ մեկ կենդանի ադրբեջանցիները գողանան, ապա Աղավնոյի բնակիչները կոչնչացնեն թշնամու ամբողջ ավտոշարասյունը։
Ադրբեջանցիները Աղավնոյի հիմա մոտով անցնում են խելոք ու հանգիստ, որևէ կենդանի այս հատվածից թշնամին չի առևանգում։
Բերածս օրինակները փաստում են, որ մեր լռությունը ոգևորում է թշնամուն։ Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արցախի բնակիչներն ու սահմանապահները պետք է կոշտ ու դաժան լինեն ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանքի նկատմամբ։ Դա թշնամուն զսպելու միակ արդյունավետ ձևն է»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1270 դիտում
09:32 30-01-2025
ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհեր
1114 դիտում
23:10 29-01-2025
Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում
1057 դիտում
22:23 29-01-2025
Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին. Reuters