1818 դիտում
10:49 06-10-2021
Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները նշանակումներ անելուց առաջ չեն մտածում․ «Հրապարակ»
«Հարպարակ» թերթը գրում է․ «Այս իշխանությունների կադրային բանկը խիստ սուղ է, ու նաեւ դրանով է բացատրվում ձախողումների մի մասը: Պրոֆեսիոնալ կադրեր գտնելը, առհասարակ, երբեք Հայաստանում հեշտ չի եղել: Սակայն երբ դու փնտրտուքի շրջանակը նեղացնում ես եւ բարդ նախապայմաններ դնում, կադրեր գտնելը կրկնակի բարդանում է: Իսկ իշխանությունը որպես գլխավոր նախապայման է դնում իրեն նվիրվածությունը, վերջերս մի պաշտոնյա ուղիղ տեքստով շարադրեց դա` «Նիկոլ Փաշինյանին չպետք է հայհոյած լինի», ինչը, մանավանդ պատերազմից հետո, բավականին բարդ նախապայման է: Այս եւ նմանօրինակ մյուս նախապայմանները ստիպում են փոխել եւ հեշտացնել պրոֆեսիոնալիզմին ուղղված պահանջները: Որովհետեւ պրոֆեսիոնալ կադրերը, որպես կանոն, նաեւ քաղաքացիական կեցվածք են ունենում, սեփական տեսակետ, ու չի բացառվում, որ 3 տարվա ընթացքում մի գրառման մեջ կարող է նաեւ իշխանությունների «աչքի վերեւը հոնք» տեսած լինեն:
Արդյունքում ստացվում է, որ 30 տարի շարունակ պետությունը փող եւ միջոցներ է ծախսել, կադրեր պատրաստել, որոնք այսօր դատապարտված են անգործության, իսկ անփորձ ու անկիրթ մեծ թվով մարդիկ հայտնվել են տարբեր պատասխանատու պաշտոնների եւ ավերածություններ են անում: Ինչո՞վ, ասենք, ավերածություն չէ Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Լիլիթ Մակունցին` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելը:
Ո՞վ կարող է հաշվել, թե մեր պետությունն ինչքան վնաս կրեց այս երեք տարում Արմեն Գրիգորյանի գործունեության պատճառով, եւ այսօր ամերիկահայ համայնքն ինչ վնասներ է կրում Մակունցի նշանակվելով: Այն ներհամայնքային պառակտումն ու դժգոհությունները, որ առաջացրել է նրա նշանակումը, ինչո՞վ են փոխհատուցվելու: Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները նման նշանակումներ անելուց առաջ չեն մտածում այս մասին»:
Մանրամասն՝ թերթի յասօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1484 դիտում
09:50 17-05-2014
Ցանկացած քայլ անելուց առաջ պետք է դրա մասին լավ մտածել. ֆրանսիացի գործարարը ՄՄ-ին ՀՀ անդամակցության մասին․ 168 Ժամ
Այս բաժնից
1429 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»