211652_close_icon
views-count58355 դիտում article-date 20:48 06-10-2021

Դանակահարություն Երևանում. 14-ամյա տղան կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց  «կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն  բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 14-ամյա Գոռ Ա.-ն է: Բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:

Դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկոմ են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին  և հանցագործության  գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու  ուղղությամբ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, տեղում կատարել ծառայություն, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարել, իսկ հետաքրքրասեր քաղաքացիները չանցնեն սահմանազատված գոտին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր