1685 դիտում
09:25 07-10-2021
Մոլորեցնելու և արգելված գծեր հատելու հարցում Փաշինյանն անգերազանցելի է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը երեկ անցավ դարձյալ լարված ու թշնամական մթնոլորտում։ Ընդդիմադիրները, որոնցից ոչ բոլորն էին ներկա դահլիճում, դարձյալ փորձեցին Նիկոլ Փաշինյանին նեղը գցել՝ հիշեցնելով նախկինում արած իր հայտարարություններն ու հակասական գործողությունները։ Դարձյալ հիշեցրին, որ դավաճան է եւ կապիտուլյանտ, բայց բանը շշանետումներին չհասավ, քանզի շշերն այս անգամ եւս հավաքել էին սեղաններից։
Փաշինյանը որոշ հարցեր խորամանկորեն շրջանցում էր` չէր պատասխանում, որտեղ մեղքը նախկինների վրա գցելու փոքրիկ շանս էր տեսնում, անցնում էր հակահարձակման՝ «դավաճանն ու կապիտուլյանտը դուք եք»։
Երբեմն ընդդիմադիրների նյարդերը տեղի էին տալիս: Օրինակ, գերիների մասին հարց ուղղած Հռիփսիմե Ստամբուլյանի նյարդերը չդիմացան, եւ նա միկրոֆոնը խփեց սեղանին, դուռը շրխկացրեց ու դուրս եկավ։ Պարզ է, որ ընդդիմությունը լեզվակռվի մեջ միշտ պարտվելու է Փաշինյանին, որովհետեւ «կռուտիտի» եւ արգելված գծեր հատելու հարցում նա անգերազանցելի է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4974 դիտում
10:25 06-09-2018
Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում․ Դուբնով․ «168 ժամ»
1516 դիտում
11:07 22-03-2022
Ինքնիշխանության հարցում «կարմիր գծեր» չկան․ «Առավոտ»
1693 դիտում
17:52 13-10-2024
Իրանը հայտարարել է, որ «կարմիր գծեր» չունի իր պաշտպանության հարցում
Այս բաժնից
1429 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»