211652_close_icon
views-count3981 դիտում article-date 10:49 07-10-2021

Մեր փոխարեն մեր գործը ոչ ոք չի անի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեր երկրի անվտանգության եւ այդ անվտանգության բավարար մակարդակն ապահովելու համար տնտեսությունը պետք է զարգանա։ Եվ հարկ է, որ զարգանա նոր տեմպով։ Իսկ սրա համար էլ անհրաժեշտ է, որ տնտեսությունը փոխի իր կառուցվածքը՝ եւ՛ արագ եւ՛ որակյալ առաջընթաց գրանցելու համար։ Այս ընթացքում մեր տնտեսագետները թեկուզ որոշակի տարբեր մոտեցումներով, բայց իբրեւ տնտեսության քարշակ ուժերից մեկը մատնանշել են ռազմարդյունաբերության ոլորտը։

Մասնագետների առաջարկների հայտարարը, սակայն, նույնն է. 1. տնտեսությունն ինքնին առանձին չի զարգանում։ Մենք պետք է կարողանանք լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երկրի անվտանգությունն ապահովող պետական կառավարման համակարգի անխափան ու արդյունավետ աշխատանքը, տեխնոլոգիական բարեփոխումների հիմամբ տնտեսական քաղաքականության բարելավումը եւ այս հենքի վրա ռեսուրսների լավագույնս օգտագործման չափանիշների ներդրումը (Հայկ Սարգսյան)։ 2. Ծրագրային գերակայություն պետք է լինի իրական ռազմարդյունաբերության ձեւավորումը։ Չի կարող լինել հիմնավոր ռազմարդյունաբերություն, քանի դեռ տնտեսությունում չեն կայացել եւ արդյունավետ ու համակարգված չեն գործում 5 առանցքային ոլորտներ՝  էլեկտրոնիկա,  էլեկտրատեխնիկա, նոր նյութերի արտադրություն, թեթեւ ճշգրիտ մեքենաշինություն, ՏՏ ոլորտ (Կարեն Ադոնց)։ 3. ՏՏ ոլորտի խթանումը կարող է ապահովել թռիչքաձեւ աճ՝ միաժամանակ ապահովելով  ռազմարդյունաբերական համալիրի վերազինումն ու արդիականացումը։

Մասնավորապես՝ նոր սերնդի ԱԹՍ-ների, հետախուզական տարբեր միջոցների արտադրությունը մեր երկրում կարող է ունենալ լուրջ հաջողություններ, եթե պետությունն ապահովի համապատասխան պայմաններ։ Սա, իր հերթին, կնպաստի նաեւ մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանն ու արդյունավետության բարձրացմանը»։ 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր