2374 դիտում
09:17 09-10-2021
Նոր ատոմակայանի մասին հայտարարությունը հերթական քարոզչական փուչիկն է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման համար բանակցություններ են ընթանում: Հայտարարությունն արվել էր կառավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր դառնալու հարցի շրջանակում․ ««Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին․․․Այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը, արդեն իսկ բանակցություններ են սկսվել նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»։
Փորձեցինք հավելյալ տեղեկատվություն ստանալ, թե ով է բանակցում, ում հետ, երբ են սկսվելու ատոմակայանի կառուցման աշխատանքները։
Հայաստանի ատոմակայանի գլխավոր տնօրեն, ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, նախօրեին պատասխանելով մեր զանգին, խոստացավ ավելի ուշ «մանրամասն» տեղեկատվություն տրամադրել այդ թեմայով, հետո անցավ ընդհատակ ու այլեւս չի պատասխանում մեր զանգերին։ Իսկ փորձագիտական շրջանակներում վստահ են, որ նոր ատոմակայանի մասին հայտարարությունը հերթական քարոզչական փուչիկն է, այլապես դեռեւս 2020-ի հունիսին Հայաստանը չէր հրաժարվի ատոմակայանի վերազինման ռուսական վարկից։ 2015 թ․ վարկային համաձայնագրով Մոսկվան Հայաստանին հատկացնելու էր 270 միլիոն դոլար վարկ եւ 30 միլիոն դոլար դրամաշնորհ։ Ուստի չի բացառվում, որ սա հերթական քաղաքական մանյովրն է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1213 դիտում
20:25 25-03-2024
Նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն առաջարկներ է սպասում մի շարք երկրներից․ Ատոմակայանի տնօրեն
21346 դիտում
10:49 12-10-2021
Պարզվեց, որ իշխանությունների գովերգած ռազմարդյունաբերական համալիրը հերթական փուչիկն է. «Փաստ»
Այս բաժնից
1417 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»