1114 դիտում
10:31 16-10-2021
Փոքր երկրի մեծ հոգսերը․ «Հրապարակ»․
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախ կորոնավիրուսը, ապա պատերազմը մեզ ավելի մոտեցրին գլոբալ աշխարհին: Մահաբեր վարակի բուժումն ինքնին մի պետության, այն էլ փոքրիկ Հայաստանի ուժերից վեր կլիներ, եթե մենք չօգտվեինք համաշխարհային մտքից ու ռեսուրսներից: Իսկ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում ընթացող պատերազմները, որոնց հետեւում էինք լուրերով, մեզ անչափ հեռու էին թվում, եւ միայն 2020-ի աշնանը պարզ դարձավ, որ այն կարող է նաեւ մեր դուռը բախել: Աշխարհը, իրոք, ավելի գլոբալ, ավելի փոխկապակցված ու միասնական է դառնում, բառի ե՛ւ լավ, ե՛ւ վատ իմաստներով: Իսկ փոքրիկ ու չկայացած պետություններն ավելի ու ավելի մեծ կախման մեջ են հայտնվում հզորներից:
Տպավորություն է, որ մեր պետության, ազգի եւ անգամ անհատ անձի ճակատագիրն այլեւս ինքներս չենք որոշում: Առավել եւս չի որոշվում մեր երկրի ներսում: Ինչ-որ լավ ու վատ «քեռիներ»` տարբեր կաբինետներում նստած, որոշում են, թե ինչ պետք է լինի Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Այս ֆոնին Հայաստանում կայացվող որոշումները, անգամ եթե դրանց մասնակցի մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, կայացող ընտրությունները եւ դրա արդյունքում ձեւավորվող իշխանությունները ոչինչ չեն նշանակում: Դրանք ընդամենը հեռու-հեռավոր ինչ-որ ատյաններում կայացվող որոշումների արձագանքն են:
Դա է պատճառը, որ մարդիկ սկսել են ավելի շատ հետաքրքրվել միջազգային իրադարձություններով, աշխարհաքաղաքական իրավիճակով, մեր հանդեպ այլ երկրների վերաբերմունքի փոփոխությամբ: Այն, թե ինչ է մտածում Հայաստանի մասին Վլադիմիր Պուտինը, իր խոսքում երբ է Հայաստանին հիշատակել Ջո Բայդենը, Մակրոնը ներկա կգտնվի՞ արդյոք ֆրանսահայերի ավանդական ճաշկերույթին, ավելի կարեւոր են, քան այն, թե ՀՀ ԱԺ-ն ինչ նոր հակադեմոկրատական օրենք կընդունի հաջորդ շաբաթ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
41390 դիտում
16:42 24-05-2016
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի համար կարևորը սելֆին է. բնակչի հոգսերը մղվում են հետին պլան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
19599 դիտում
10:25 10-03-2018
Այվազյանների բազմազավակ ընտանիքի հոգսերը օրեցօր շատանում են. նրանք օգնության կարիք ունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1414 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»