211652_close_icon
views-count7325 դիտում article-date 19:26 18-10-2021

Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան. «Հրապարակ»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։ Տեղեկությունը «Հրապարակին» է հայտնել նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը։

«Բայց այս պահին որոշակի բան չեմ կարող ասել, ոչ մի բան հստակ չէ։  Հետո կիմանաք»,- ասել է գրողի կինը՝ որևէ այլ մանրամասներ չփոխանցելով։

Ներառյալ նաև հարցի վերաբերյալ, թե կիսո՞ւմ է ՀԱԿ-ի առաջարկը, որպեսզի Վանո Սիրադեղյանը թաղվի Կոմիտասի անվան պանթեոնում։

Գրող Տիգրան Պասկևիչյանը ևս նման առաջարկ էր արել՝ գրելով․ «Վանոն չկա… Ափսոս…Վանոյի չլինելը, թող ինձ ներեն հարազատները, այս իշխանության քննությունն է։ Վանոն պետք է հուղարկավորվի Կոմիտասի պանթեոնում։ 

Դժվար է պատկերացնել գերեզման Անդրանիկ Մարգարյանի նման անգույն գործչի հետ նույն տարածքում, բայց Վանոն վաստակել է Կոմիտասի, Տերյանի, Սարյանի, Մաթեւոսյանի եւ մյուսների կողքին լինելու իրավունքը։ Տխուր է… Շատ…» :
 

Նմանատիպ նյութեր