1136 դիտում
13:25 21-10-2021
Օտարերկրյա ընկերությունների համար լիցենզավորման պայմանները պարզեցվում են. գործունեության ո՞ր տեսակների մասին է խոսքը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ որոշ ժամանակ առաջ իրենց նախարարությունը նախաձեռնել է լիցենզավորվող գործունեության տեսակների ուսումնասիրություն, որպեսզի օտարեռրկրյա ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տնտեսության գործունեությանը ավելի հասանելի ու մատչելի լինի.
«Այդ ուսումնասիրության արդյունքում մենք առանձնացրեցինք 13 գործունեության տեսակ, որոնց նկատմամբ կարող ենք թույլ տալ ավելի հեշտ լիցենզավորվելու պայմաններ առաջարկել օտարերկրյա ընկերություններին: Այսպիսով մենք ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Իրանի, Վրաստանի, ԱՄԷ-իիրավաբանական անձանց համար հեշտացնում ենք լիցենզավորվելու հնարավորությունը հետեւյալ գործունեություններում՝ մասնավոր պահնորդական գործունեություն, ինկասացիոն ծառայությունների մատուցում, փոստային կապ, միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման գործունեություն, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում, ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումենրի իրականացում, անհատ ձեռնարկատերի կամ կազմակերպությունների կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպում եւ քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզավորվող հետեւյալ գործունեության տեսակները՝ քաղաքաշինական փաստաղթղթերի ինժեներական բաժինների մշակում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինժեներական հետազննում եւ շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն:
Այսպիսով մենք էապես բարելավում ենք գործարար միջավայրը եւ թույլ ենք տալիս, որպեսզի օտարերկրյա ընկերություններն ավելի հեշտ մասնակցեն ՀՀ-ում տնտեսական գործունեությանը»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր
5206 դիտում
18:19 13-04-2017
Մաքսային բնագավառում ընդգրկված գործունեության 4 տեսակների համար լիցենզավորման պահանջը կհանվի
Այս բաժնից
817 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը