211652_close_icon
views-count5206 դիտում article-date 18:19 13-04-2017

Մաքսային բնագավառում ընդգրկված գործունեության 4 տեսակների համար լիցենզավորման պահանջը կհանվի

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Լիցենզավորման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է հանել մաքսային բնագավառում ընդգրկված լիցենզավորման ենթակա գործունեության 4 տեսակների (մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, մաքսային փոխադրողի գործունեություն և մաքսային հսկողության տարածքների կազմակերպում) համար լիցենզավորման պահանջը: ՀՀ տարածքում գործունեության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար կներդրվի ծանուցման մեխանիզմ: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է օրինագծերի ընդունումը և հանձնարարել նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ներկայացնել բիզնես միջավայրին: Կառավարությունը նաև ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2017թ. հուլիսի 1-ից կիրառությունից հանել «2013» և «2014» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը և 2018թ. հուլիսի 1-ից արգելել նշված թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:

Նմանատիպ նյութեր