211652_close_icon
views-count4729 դիտում article-date 15:05 22-10-2021

«Բացառիկ կադրեր». հրապարակվել է Սաակաշվիլիի՝ լաստանավով Վրաստան գաղտնի մեկնելու տեսագրությունը. Tert.am

Համացանցում տեսանյութ է հրապարակվել այն լաստանավից, որով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայից Վրաստան է մեկնել, հակտնում է tert.am-ը։

Համապատասխան տեսանյութը հրապարակել է ռուսական Telegram ալիքներից մեկը։

«Բացառիկ կադրեր. Սաակաշվիլին լաստանավում՝ Վրաստան տանող ճանապարհին»,- ասվում է տեսանյութի մակագրության մեջ։ Կադրերում երևում է Միխեիլ Սահակաշվիլին՝ հետին պլանում՝ արկղեր ու տուփեր։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Russia Today-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում ասել է դատախազ Կոկա Կացիտաձեն:

«Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Ուկրաինայից՝ Չորնոմորսկի նավահանգստից Փոթի նավահանգիստ է ժամանել «Վիլնյուս» լաստանավը», - ասել է Կացիտաձեն:

Նրա խոսքով, IKA TRANS ընկերությանը պատկանող քարշակ մեքենան նշված լաստանավից դուրս է եկել մոտավորապես 01:04-ին: Ինչպես նշվում է, «նավահանգստից հեռանալուց հետո վարորդը կանգնեցրել է այն, գնացել դեպի դուռը, որտեղից Միխեիլ Սաակաշվիլին է դուրս եկել 01:49-ին»:

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր