Զավեն Հովհաննիսյանը՝ Բելառուս-Հորդանան հանդիպման գլխավոր մրցավար
Նոյեմբերի 16-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կկայանա ընկերական հանդիպում Բելառուսի և Հորդանանի ազգային հավաքականների միջև։
Հանդիպումը կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: