Վան Գալը կոտրել է ազդրոսկրը. այժմ նա շարժվում է հաշմանդամի սայլակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը վնասվածք է ստացել հավաքականի բազայում:
70-ամյա մասնագետը հեծանիվով զբոսնելիս ընկել է և կոտրել ազդոսկրը: Այդ պատճառով վան Գալը ժամանակավորապես չի կարողանում քայլել և շարժվում է հաշմադամի սայլակով: Բայց դա նրան չի խանգարել ղեկավարել հավաքականի մարզումը. մարզչի օգնականը վան Գալին տեղափոխել է գոլֆ-մեքենայով:
Նշվում է, որ մարզչին վիրահատության կարիք չի լինի: Վան Գալն ինքը գտնում է, որ վնասվածքը չի խանգարի իրեն կառավարել թիմը՝ վաղը Նորվեգիայի հետ հանդիպմանը, ԱԱ-2022-ի որակավորման վերջին տուրում:
«Շատ է ցավում, այդ իսկ պատճառով հաշմանդամի սայլակով եմ: Հասկանում եմ, որ մի քիչ անսովոր է սա երևում, բայց մարզչի աշխատանքը ուղեղով է իրականցվում:
Մարզմանը ես ամեն ինչ արել եմ սովորականի պես», ասել է վան Գալը: