33923 դիտում
10:46 21-11-2021
Ավտոմեքենայի առևանգում Երևանում. տուժածն ասում էր. «Մտա բնական կարիքներս հոգալու, դուրս եկա, տեսնեմ ավտոս տարել են, չհասցրեցի լվացվեմ, պարեկները բռնին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական բացահայտումն են կատարել:
Ժամը 00:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ա.-ից, ով հայտնել է, որ 10 րոպե առաջ անհայտ անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գյուղմթերքի շուկայի՝ Րաֆֆու փողոցի 2-րդ մուտքի մոտից հափշտակել է իր ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն պահին տեղեկութունը փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, որտեղից գործի են անցել պարեկները:
Կարճ ժամանակ անց Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը և պարեկ Գրիգոր Աբգարյանը Նաիրի Զարյան փողոցում կանխել են կեղծ «Դետոչկինի» փախուստը:
Վերջինս պարեկների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ կողոպուտի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան փախցրած կասկածյալը Երևանի բնակիչ, 51-ամյա Գեղամ Մ.-ն է:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տուժածը, ով հրաժարվեց տեսախցիկի առջև խոսել, ասում էր. «Զբաղվում եմ գյուղմթերքի առևտրով, ավտոմեքենաս կայանեցի ու մտա, որպեսզի բնական կարիքներս հոգամ, դուրս եկա, տեսա մեքենաս տարել են, զանգահարեցի ոստիկանութուն: Ճիշտն ասած, դեռ չէի հասցեր լվացվել, մեկ էլ իմացա՝ էս թազա միլիցքը (նկատի ուներ Երևանի գնդի պարեկները) դրան բռնել են:
Հիմա գործս պիտի թողնեմ, գնամ Մալաթիայի ոստիկանություն: Գոհ եմ պարեկներից, որ իրենց գործողություններով՝ ապացուցեցին, որ գողի ու .. օրը 40 օր է: Բայց այս դեպքում ես կասեի՝ 40 վայրկյան»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+