211652_close_icon
views-count1621 դիտում article-date 12:02 24-11-2021

Իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել՝ հասարակության ուշադրությունը կենտրոնացրել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի անվտանգային, ենթակառուցվածքային խնդիրներին, ինչի արդյունքում Արցախի հարցը դուրս է մղվել/մղվում հանրային քննարկումների տիրույթից։

Սա հստակ քաղաքականություն է, որի նպատակն է Արցախի հարցը փակել, «ձեռք քաշել» Արցախի հետ կապված ցանկացած պատասխանատվությունից և պաշտպանել սեփական իշխանությունը հետագայում Արցախի շուրջ տեղի ունենալիք գործընթացների բացասական ազդեցությունից»։

Նմանատիպ նյութեր