211652_close_icon
views-count1996 դիտում article-date 14:10 24-11-2021

Google-ի աշխատակիցները հանդես են եկել պարտադիր պատվաստման դեմ

Google-ի առնվազն 600 աշխատակիցներ կոլեկտիվ նամակում հանդես են եկել կորոնովիրուսի դեմ իրենց աշխատողներին պատվաստելու ընկերության որոշման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ֆիրմայի փաստաթղթերը:

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել Էր, որ աշխատանքի պահպանության վարչությունը (OSHA, մտնում Է ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության կազմի մեջ) երկրում հաստատված այն բոլոր ընկերություններին, որոնք 100-ից ավելի մարդու հաստիք ունեն, պարտադրել Է COVID-19-ի դեմ իրենց աշխատակիցների պատվաստում անցկացնել 2022 թվականի հունվարի 4-ից ոչ ուշ: ԱՄՆ-ի հինգերորդ օկրուգի վճռաբեկ դատարանը որոշում Է ընդունել կասեցնել այդ կանոնի գործողությունը:

Ընկերության առնվազն 600 աշխատակիցներ կոլեկտիվ նամակում ընկերության ղեկավարությանը խնդրել են չեղարկել պատվաստում անցնելու պահանջը եւ առաջադրել մեկ այլ բան՝ ավելի «ներառական»: Նամակում Google-ի աշխատակիցները հորդորում են «հանդես գալ պահանջի դեմ» եւ չհրաժարվել COVID-19-ի դեմ չպատվաստվելու որոշումից: Հեռուստաալիքի տվյալներով՝ Google-ն ավելի քան 150 հազար աշխատակիցներից պահանջել Է մինչեւ դեկտեմբերի 3-ը տեղեկատվություն ներկայացնել այն մասին, թե պատվաստվել են նրանք արդյոք, թե ոչ:

«Պատվաստանյութերը բոլորի համար դեպի գրասենյակներ անվտանգ վերադարձն ապահովելու եւ կորոնավիրուսի տարածումը մեր ընկերություններում նվազագույնի հասցնելու միջոց են»,-CNBC-ն մեջբերում Է Google-ի անվտանգության հարցերով փոխնախագահ once Ռակովի խոսքից: Ըստ Ռակովի, աշխատակիցները կարող են պատվաստումից հրաժարվել կրոնական համոզմունքների կամ բժշկական հանգամանքների պատճառներով, չպատվաստվելու թույլտվությունն աշխատողներին կտրամադրվի անհատական կարգով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր