211652_close_icon

Գյումրու նորընտիր քաղաքապետի նորույթը․ հրաժարվել են ծառայողական մեքենաներից. Aravot.am

views-count43167 դիտում article-date 22:00 28-11-2021
Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում տեղեկացեց, որ Գյումրու քաղաքապետարանում զգալիորեն կրճատել են ծառայողական մեքենաների թիվը՝  12-ից դարձնելով  6 ու դրանք նախատեսել են  համընդհանուր օգտագործման համար։

Այսինքն՝ այսուհետ որևէ պաշտոնյա իրեն ամրակցված ծառայողական մեքենա չի ունենալու, մի մեքենան սպասարկելու է մի քանի բաժնի պետերի կամ աշխատակիցների։ Վարդգես Սամսոնյանը նաև տեղեկացրեց, որ ինքն անձամբ հրաժարվել է ծառայողական մեքենայից, կերթևեկի իր անձնական «Մերսեդես» մակնիշի մեքենայով, որը 2009 թվականի արտադրության է։ Ըստ նորընտիր քաղաքապետի, Գյումրին հոգսերի տակ կքած քաղաք է, հազար ու մի խնդիր կա, պիտի անցնել խնայողությունների։

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե ծառայողական մեքենաներից հրաժարվելու գաղափարը «Հայրաքաղաք» դաշինքի նախընտական ծրագրից է, այն մեզ ներկայացրել էր դաշինքի քաղաքապետի թեկնածու, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը, Վարդգես Սամսոնյանն ասաց, որ այն վերցրել են հենց Լևոն Բարսեղյանից։

Մանրամասները՝ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր