211652_close_icon
views-count68557 դիտում article-date 11:32 29-11-2021

Մոտ 2 ժամից ավելի Մաշտոցի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները «Աղաբաբյան» հյուրանոցին հարակից բարձրահարկ շենքերի բակում պարզում էին՝ արդյո՞ք կրակոցներ հնչել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ 17 թաղամասի «Աղաբաբյան» հյուրանոցային համալիրի հարևանությամբ՝ Նազարբեկյան 26 շենքի բակում, կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները մոտ 2 ժամից ավելի նշված վայրում հետախուզական աշխատանքներ կատարեցին՝ պարզելու համար՝ արդյո՞ք ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր