9195 դիտում
10:27 03-12-2021
Հայաստանում աղքատության մակարդակը 27 տոկոս է. որ մարզերում են ծայրահեղ աղքատ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում աղքատության մակարդակը 2020 թվականին գնահատվել է 27 տոկոս, որը 0.6 տոկոս տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա 26.4 տոկոսից:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ծայրահեղ աղքատ են 0.7 տոկոսը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի աղքատության սրությունը եղել է 1.3 տոկոս: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ մանկական աղքատության ամենաբարձր մակարդակը նախորդ տարի եղել է Շիրակի մարզում, որը կազմել է 57.7 տոկոս:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ բարձր մակարդակ դիտվել է նաեւ Գեղարքունիքի մարզում՝ 56 տոկոս, Տավուշում՝ 46.1 տոկոս, եւ Արագածոտնում՝ 40.1 տոկոս: Համեմատաբար ցածր մակարդակ է դիտվել Սյունիքի մարզում՝ 9.3 տոկոս:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ ծայրահեղ աղքատության ամենաբարձր մակարդակը եղել է Արագածոտնի մարզում՝ 4.2 տոկոս, եւ Շիրակում՝ 3.1 տոկոս:
Փաստորեն, ՀՀ քաղաքացու կյանքը այդպես էլ չի բարելավվում, եւ, սրան զուգահեռ, բնակչության կենսամակարդակը գնալով նվազում է: Սա՝ պաշտոնապես»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
3580 դիտում
18:12 07-11-2016
Աղքատության մակարդակը Հայաստանում` 29.8%, Շիրակում այն կազմում է 45%
9605 դիտում
22:50 05-12-2017
2016-ին Հայաստանում աղքատության մակարդակը եղել է 29.4%. ԱՎԾ զեկույց
Այս բաժնից
1345 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
841 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»