211652_close_icon
views-count2196 դիտում article-date 18:13 04-12-2021

Մի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Արմեն Աշոտյան

Հիշեցնեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երկու օր առաջ ազդարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունել են համատեղ հայտարարություն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մինչ այս պահն այդ հայտարության տեքստը հրապարակված եւ հասանելի չէ։

Այսօր պարզվեց, որ չի կայացել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ստոկհոլմյան հանդիպումը։

Մի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում։

Վայելեք….»,- գրել է նա

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր