211652_close_icon
views-count2329 դիտում article-date 21:01 05-12-2021

Արաբական «Մասդար» և «Էյր Արաբիա» ընկերություններն ակտիվացնում են տեղական ներդրումային շուկան

Ս․թ․ դեկտեմբերի 3–ին Տնտեսական լրագրողների ակումբը կազմակերպել էր հեռավար ասուլիս «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ANIF) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի հետ, հայտնում է News.am-ը:

Հարցերն ու քննարկումները ծավալվել են Հայաստանի ներդրումային հնարավորությունների և ANIF-ի ծրագրերի շուրջ։

Դ․ Փափազյանը խոսել է «Այգ-1» ներդրումային ծրագրի մասին, ըստ որի՝ Արագածոտնի մարզում արաբական «Մասդար» ընկերության կողմից 200 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների ստեղծումը հնարավորություն է տալու 2024 թվականի վերջերին ավելի ցածր սակագնով՝ 2․90 ցենտով էլեկտրաէներգիա վաճառել։ Ընդ որում՝ վերականգնվող էներգետիկայում ոլորտում իրականացվող ներդրումային նախագծում ANIF-ն ունի 15% մասնակցությունը։ Այս պահին աշխատանքներ են տարվում նաև «Այգ-2» արևային կայանի կառուցման ուղղությամբ, ինչի առիթով  էլ կազմակերպությունները պատրաստվում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել ֆինանսական առաջարկ։

Ինչ վերաբերում է արաբական մյուս՝ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ ստեղծված ազգային ավիաընկերության՝ Fly Arna–ի գործունեությանը, ապա ANIF-ը հավաստիացնում է, որ 2022թ․ ապրիլ-մայիս ամիսներից կսկսվեն թռիչքներ՝ նախնական 4 ուղղություններով, ընդ որում՝ նախատեսված է 5 տարի հետո ազգային պարկում 15 օդանավ ներգրավել:

Նմանատիպ նյութեր