1294 դիտում
14:40 09-12-2021
Կառավարությունը Գյումրիի ճանապարհների ծրագրին փոխանցեց 948 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է Գյումրիի ճանապարհների ծրագրի իրականացմանը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով որոշումը՝ նշեց. «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի շրջանակներում կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված երեք պայմանագրով 2021 թվականին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարման համար»:
Նա տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման, և մեքենաների և սարքավորումների ձեռքբերման նպատակով 948 մլն դրամ է անհրաժեշտ հատկացնել։
Ըստ Սանոսյանի՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրն երկու բաղադրիչ ունի՝ փողոցների բարեկարգում և էներգախնայող արտաքին լուսավորության ցանցի ստեղծում:
Նրա խոսքով՝ ծրագրի ընդհանուր գումարը 23.84 մլն եվրո է, ծրագրի շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թ.-ից և կշարունակվեն մինչև 2022 թ-ն:
Նախարարը հայտնեց, որ 15.4 մլն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, 6.5 մլն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար::
Գնել Սանոսյանի ներկայացմամբ՝ նախատեսված է 26 կմ ճանապարհների ասֆալտապատում, որն ընդգրկում է Գյումրիի 37 փողոց՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով, նաև դրանց լուսավորության ցանցի փոփոխման ծրագրեր:
Նա հավաստիացրեց, որ 2022 թ. նախատեսված ճանապարհների 26 կիլոմետրն ավարտված կլինի, ինչպես նաև երեք հրապարակները ու լուսավորության ամբողջ ցանցը ձևավորված կլինի:

Նմանատիպ նյութեր
5745 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
964 դիտում
16:15 16-03-2023
Կառավարությունը ՏԿԵ նախարարությանը հատկացրեց 2 մլրդ 865 մլն դրամ ճանապարհների կառուցման ծրագրերի համար
649 դիտում
13:55 04-05-2023
Ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է 382 մլն դրամ
Այս բաժնից
1339 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»