2299 դիտում
10:01 11-12-2021
Փաշինյանը փորձում է առավել ամուր զգալ իրեն բոլոր «հարթակներում»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, մենք տեղեկացրինք, որ շուտով լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու ոչ միայն պաշտպանական գերատեսչությունում, այլ ընդհանրապես կառավարությունում: Եվ ահա, նախօրեին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է աշխատանքից ու նշանակվել պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս բոլոր նշանակումները փաստացի տեղավորվում են նույն տրամաբանության մեջ: Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը սակավաթիվ թիմակիցների է լիարժեք վստահում, և խնդիր կա հնարավոր բոլոր ոլորտներում նշանակել այնպիսի մարդկանց, որոնք անվերապահ, լիարժեքորեն հավատարիմ են ու վստահելի:
Իր վաղեմի ամենահավատարիմ «զինակիցների» միջոցով այսպիսի վերադասավորումներով Փաշինյանը փորձում է առավել ամուր զգալ իրեն բոլոր «հարթակներում» առաջիկա հնարավոր մարտահրավերներին ընդառաջ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջին հերթին դա է պատճառը, որ Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊՎԾ ղեկավար, Հակոբ Սիմիդյանը՝ շրջակա միջավայրի նախարար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4897 դիտում
17:53 04-07-2018
Լուիս Սուարես. Գրիզմանը չի կարող իրեն ուրուգվայցի զգալ
Այս բաժնից
1330 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»