211652_close_icon
views-count2045 դիտում article-date 20:59 11-12-2021

Չիլիում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Չիլիում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է tass.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Կոկիմբո նահանգի Լա Սերենա քաղաքից մոտ 40 կմ հյուսիս (բնակչությունը՝ մոտ 154 հազար մարդ): 

Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

Նմանատիպ նյութեր