1143 դիտում
10:13 14-12-2021
Չեզոքության կարգավիճակի զոհաբերումը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքմենստանի իշխանությունները երկար ժամանակ կառուցում էին պետական ինքնիշխանության դոկտրինան, որի հիմնասյուներն էին անկախությունը, չեզոքությունը եւ նախագահի անձի պաշտամունքը։ Այս երեք երեւույթները, միմյանց լրացնելով, ունեին ոչ միայն ինստիտուցիոնալ բովանդակություն, այլեւ կրում էին գաղափարական հզոր իմաստ, որն օգտագործվում էր իշխանությունների կողմից՝ պետական ամբողջ կառուցվածքն ամրացնելու համար։ Բայց վերջին տարիներին իշխանություններն իրենք են սկսել ջանքեր գործադրել պետական կառուցվածքի այս երեք հիմքերի քայքայման ուղղությամբ, ինչը չափազանց զարմանալի է։
2021 թ. նոյեմբերի 12-ին Թուրքմենստանը մտավ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) կազմ, բայց որպես դիտորդ, թեեւ ավելի վաղ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը նույնպես «հատուկ կարգավիճակ» էր պահանջում կազմակերպության կազմում Թուրքմենստանի համար։ Եվ հենց այդ օրը առաջին հարվածը հասցվեց Թուրքմենստանի չեզոքության կարգավիճակին. Թյուրքական պետությունների կազմակերպության անդամների ղեկավարների գագաթնաժողովը շնորհավորեց Ադրբեջանին եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւին ղարաբաղյան պատերազմում տոնած հաղթանակի առթիվ, եւ Թուրքմենստանը կամա-ակամա պետք է համերաշխություն դրսեւորեր բոլորի հետ, չնայած Հայաստանի հետ ջերմ հարաբերություններին։ Օրինակ՝ Թուրքմենստանում Հայաստանի դեսպանն ակտիվ հասարակական եւ աշխարհիկ կյանք է վարել, հեղինակություն է վայելել դիվանագետների շրջանում եւ արժանացել Թուրքմենստանի իշխանությունների բարեհաճությանը:
Նախագահի անձի պաշտամունքն այս ֆոնի վրա մթագնում է, իսկ Սերդար որդին չի համապատասխանում այդ պաշտոնին: Արդյունքում երկուսն էլ պարտվում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների աչքում։ Իշխանության լիարժեք փոխանցում չի ստացվում, իսկ նախագահի ու նրա իրավահաջորդի ապագան հրապարակավ հենց իրենք չեն որոշում։ Ի դեպ, այս անկումը նկատել են նաեւ իշխանությունները, ուստի հաջորդ տարին Թուրքմենստանում հայտարարվել է «Արքադաղով ժողովրդի դարաշրջան» (Արքադաղ՝ հովանավոր, այդպես են կոչում երկրում նախագահ Բերդիմուհամեդովին)»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1545 դիտում
09:12 20-11-2020
Արցախի կարգավիճակի հարցն արցախցին է որոշելու․ «Հայաստանի Հանրապետություն»
1677 դիտում
10:21 01-10-2021
Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումն անխուսափելի է․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին