211652_close_icon

Ռուս տնօրենին սոցցանցում անվանել է «սպիտակ թուրք»․ Սյունիքի դատախազությունն է զբաղվում դեպքի հանգամանքներով. aravot.am

views-count26496 դիտում article-date 14:19 14-12-2021
Aravot.am-ի տեղեկություններով, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը դեկտեմբերի 10-ին  ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իր դիմումում մասնավորապես նշել է, որ կոմբինատի ավտովարորդ 44-ամյա Կարեն Սարգսյանը, դժգոհ լինելով կարգապահական խախտման փաստով իր նկատմամբ իրականացվող քննությունից, «Ֆեյսբուք» սոցցանցի իր օգտահաշվին կատարել է գրառում։ Աշխատակիցը տնօրենին անվանել է «սպիտակ թուրք»։

«Սպիտակ թուրքը» որոշել է ստորագրել իր աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանը, եկել է ժամանակը «սպիտակ թուրքին» ցույց տալու իրեն բնորոշ բույնը»,-գրել է Կարեն Սարգսյանը։

Ըստ կոմբինատի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովի, Կարեն Սարգսյանը հրապարակային հարթակում տեղադրված գրառմամբ թիրախավորել եւ վիրավորել իր անձը՝ շեշտելով ազգային պատկանելիությունը՝ միտում ունենալով ընթերցողների մոտ հարուցելու թշնամանք ռուս ազգի նկատմամբ:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր