3522 դիտում
11:11 16-12-2021
Տոպրակների վաճառքը կարգելվի. մնաց երկու շաբաթ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից 50 միկրոտոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը կարգելվի։ Հունվարի 1-ին մնացել է շուրջ 2 շաբաթ, սակայն տնտեսվարողները դեռ կամուկացի մեջ են, հստակ որոշում չեն կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ երեւանյան սուպերմարկետներից հետաքրքրվեց, թե պոլիէթիլենային տոպրակների փոխարեն այլընտրանքային ինչ տարբերակ են առաջարկելու հաճախորդներին:
Մեր հարցին ի պատասխան՝ «Ծիրան» սուպերմարկետից փոխանցեցին, որ սպասում են պաշտոնական հայտարարության. «Մենք ինֆորմացիա ունենք, որ մասայականորեն չեն վերանալու պոլիէթիլենային տոպրակները, միկրոնն է հաստանալու, բնականաբար այդ դեպքում գինը բարձրանալու է, եւ հաճախորդներին պետք է այլընտրանք առաջարկել: Այս դեպքում մեր սուպերմարկետը մեր հաճախորդներին առաջարկում է էկո տոպրակներ՝ թղթից պատրաստված, որոնք բազմակի օգտագործման համար են»: Իսկ ահա «Նոր Զովք» -ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այս պահին իրենք կոնկրետ որոշում դեռ չունեն:
Շրջակա միջավայրի նախարարության կողմից, սակայն, արգելքի մասին ծանուցվել է: «Գուցե փոփոխություն լինի, եւ առաջիկայում մեր սուպերմարկետը եւս իր հաճախորդներին առաջարկի թղթե կամ կտորե տոպրակներ»,- փոխանցեցին «Նոր Զովք»-ից: Ի դեպ, ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ առեւտրի եւ սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների լայն կիրառումը բնապահպանական խնդիրներ է առաջացրել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
902 դիտում
12:27 17-04-2020
Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ից կարգելվի
28486 դիտում
16:30 01-01-2022
Այսօրվանից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը. ինչ այլընտրանքներ կան․ NEWS.am
3170 դիտում
10:13 03-07-2020
Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի 2022-ի հունվարի 1-ից․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1327 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»