211652_close_icon
views-count3412 դիտում article-date 14:09 16-12-2021

Մենք երջանիկ չենք այն չափերից, որով բարձրացնում ենք նվազագույն կենսաթոշակը. Փաշինյան

Իհարկե, մենք երջանիկ չենք այն չափերից, որով բարձրացնում ենք կենսաթոշակները, նվազագույն թոշակը, բայց  երբ եղած բազայի վրա ենք նայում, տոկոսային բավականին շոշափելի աճ է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս կողմից ուզում եմ արձանագրենք, որ կենսաթոշակները մեր ծախսային ամենամեծ հոդվածներից մեկն է: Իհարկե, կենսաթոշակների բարձրացումը մեր շարունակական պարտավորությունն է, մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ այդ պարտավորությունը առավել արդյունավետ դարձնելու միջոցը տեսնում ենք առավել արդյունավետ ու զարգացող տնտեսություն ունենալու մեջ:

Մենք կենսաթոշակների նվազագույն չափը ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց օրինակ, գիտության ոլորտում դարակազմիկ աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում: Մենք հույս ունենք, որ կրթության եւ գիտության, տեխնոլոգիաների ոլորտում մեր ներդրումները շթղայաբար բերելու են այնպիսի էֆեկտի, որ հնարավորություն ունենանք ավելի գործունակ ու արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ ունենալ»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր Կառավարությունը որոշում կայացրեց, որով բարձրացվեցին որոշ խավերի կենսաթոշակներն ու նպաստները: Մասնավորապես, նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա 28 հազար 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

Նմանատիպ նյութեր