44725 դիտում
22:04 17-12-2021
Վիճաբանություն-ծեծռկտուք՝ Գյումրիում գործող «Վալե» ռեստորանային համալիրում. կան բերման ենթարկվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 15-ին Գյումրիում տեղի ունեցած խուլիգանություն-ծեծկռտուքի փաստով։
Ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը, ժամը 23։30-ի սահմաններում Վ. Սարգսյան փողոցում գործող «Վալե» ռեստորանային համալիրում և համալիրից դուրս մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ոստիկանները պարեզլ են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել նախ՝ առաջին հարկի նախասրահում, այնուհետև՝ մուտքի դիմաց և այն տևել է 15-20 րոպե։
Վիճաբանությանը մասնակցել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Հարություն Վ-ն, 33-ամյա Արա Ս-ն, 32-ամյա Առաքել Մ-ն և 41-ամյա Արտակ Մ-ն։ Վերջիններս միմյանց հասցեներին տվել են հայհոյանքներ, այնուհետև հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ դեմքերի շրջանում ստացել են վնասվածքներ։
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և պարզվել է բոլորի սթափության աստիճանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
84547 դիտում
14:49 23-01-2020
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում. կա վիրավոր ու բերման ենթարկվածներ