211652_close_icon
views-count2165 դիտում article-date 09:53 22-12-2021

Կրիպտոարժույթի շուկան շարունակում է չկարգավորված մնալ. շատ երկրներ առաջ են անցել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրիպտորաժույթների (Bitcoin, Tether, Ethereum եւ այլն) ոլորտը դինամիկ զարգանում է: Աշխարհի տարբեր պետություններում տարբեր կերպ են վերաբերվում կրիպտոարժույթներին: Որոշ երկրներում դրանք համարվում են ապրանք (Կանադա), մյուսներում՝ մասնակի վճարային միջոց (Ճապոնիա(sad)), Գերմանիայում հանդես է գալիս որպես մասնավոր փող: Մի շարք երկրներում դեռ չկան իրավական կարգավորումներ, իսկ մի քանիսը այն համարում են օրենքից դուրս: Փաստորեն, ոլորտը դեռ դինամիկ կարգավորման գործընթացի մեջ է:

ՀՀ-ում ոլորտը կարգավորված չէ՝ չնայած այն հանգամանքին, որ առանձին պետական մարմիններ, հատկապես՝ Կենտրոնական բանկը, մինչեւ 2018թ. մի քանի անգամ հորդորել է զերծ մնալ կրիպտոարժույթով գործարքներից՝ հաշվի առնելով դրանց նորությունը, հասարակության քիչ տեղեկացվածությունը ոլորտից, փոխանցած գումարների վերադարձի անհնարինությունը եւ այլն:

Եթե ընդհանրացնենք, ապա ՀՀ-ում կրիպտոարժույթը չի համարվում թվային փող, կենտրոնական բանկն էլ չի ճանաչում եւ կարգավորում ոլորտը: Այնուամենայնիվ, ոլորտի զարգացումն ու կրիպտոարժույթի կիրառումը երկրում արգելված չէ, այսինքն՝ թույլատրվում է, սակայն հնարավոր հետեւանքները կրում է օգտագործողը: Երկրում կան ակտիվ գործող մայնինգ-ֆիրմաներ եւ անհատ մայնինգով զբաղվողներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր