1093 դիտում
23:42 23-12-2021
Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել են ՄԱԿ-ի երկու ծրագրերի խորհրդի նիստը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի նիստը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, նախքան նիստի մեկնարկը նախարար Հակոբ Սիմիդյանն առանձնազրույց է ունեցել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, խորհրդի համանախագահ Նաթիա Նացվլիշվիլիի հետ։
«Ողջունելով տիկին Նացվլիշվիլիին նախարարությունում, նախարարն ուրախությամբ փաստել է, որ մեր երկրի համար կարևորագույն այս ծրագրի ներկայացուցիչն առաջին գործընկերն է, ում հետ ինքը հանդիպում է նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո։
Հայաստանի Հանրապետությունում շենքերի ոլորտն էներգիայի ամենամեծ սպառողներից է։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության համաձայն՝ շենքերի ոլորտը կլիմայի փոփոխության մեղմացման գերակա առաջնահերթություններից է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Կարծում եմ, որ իրականացվող ծրագիրը շատ կարևոր է ոչ միայն էներգիայի ռեսուրսների գրագետ և արդյունավետ կառավարման տեսանկյունից, այլև շահառուների շրջանում լուծում է սոցիալական որոշակի խնդիրներ։
Հաշվի առնելով այս և այլ բաղադրիչներ, ՀՀ կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն եմ հայտնել գործադրել հնարավոր ջանքերը՝ ծրագրի անխափան ընթացքի և շարունակականության ապահովման համար։
Վստահ եմ՝ ծրագրի հաջող ընթացքը համատեղ այլ ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նոր խթան կհանդիսանա»,- նշել է նախարարը։
Ըստ աղբյուրի՝ Նաթիա Նացվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ևս մեկ անգամ վկայակոչել է այն ամուր հարաբերությունները, որոնք առկա են Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև և նախանշել հետագա ավելի սերտ համագործակցության հեռանկարները։
«Էներգաարդյունավետության ծրագիրը ռազմավարական կարևորագույն ծրագրերից է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համար և պետք է համատեղ ջանքերի ու ուշադրության ներքո լուծել բոլոր խնդիրները և առաջ շարժվել»,- նշել է Նաթիա Նացվլիշվիլին։
Վերահաստատելով ծրագրի ընթացքին օժանդակության պատրաստակամությունը, նախարար Հակոբ Սիմիդյանը հույս է հայտնել, որ շատ մոտ ապագայում արդեն իսկ ականատես կլինենք այսօրվա հանդիպման օրակարգի իրականացմանը։

Նմանատիպ նյութեր
1700 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
948 դիտում
16:55 13-06-2022
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգման խորհրդի նիստը
904 դիտում
18:48 19-09-2024
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը
Այս բաժնից
523 դիտում
19:09 31-12-2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդես է եկել ամանորյա ուղերձով
727 դիտում
18:55 31-12-2024
Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արցախցի երիտասարդ ընտանիքներին
835 դիտում
18:42 31-12-2024
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել