211652_close_icon
views-count1095 դիտում article-date 17:14 24-12-2021

Ազգային ժողովի նախագահի տեղակալն ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննեսյանին, երկրորդ տեղակալ Գագիկ Գյուլբուդաղյանին, խորհրդի անդամներին եւ պալատի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են ՀԱԱՊ-ի (AmCham) գործունեությունը եւ նախաձեռնությունները: Կարեւորվել է բիզնես միջավայրի բարելավումը, անդրադարձ է եղել նաեւ հայրենադարձության խթանմանը նպաստող մեխանիզմների ներդրմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրակարգի շուրջ կազմակերպել աշխատանքային քննարկումներ:

Նմանատիպ նյութեր