211652_close_icon
views-count2022 դիտում article-date 22:37 24-12-2021

Արցախում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են

Արցախում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են։

Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Հաշվի առնելով հանրային արձագանքներն ու առաջարկությունները և հատկապես հունվարի 7-ի՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օրը՝ Ազգային ժողովից հետ է կանչվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ուստի, շարունակում է գործել նշված օրենքը նույնությամբ:
2022թ. առաջին աշխատանքային շաբաթը կմեկնարկի երկուշաբթի՝ հունվարի 10-ին»:

Նմանատիպ նյութեր