211652_close_icon
views-count1331 դիտում article-date 21:06 24-12-2021

Հրապարակային հնչող դիրքորոշումներն այսբերգի երևացող կողմն են, Բրյուսելում կոմպրոմիսային լուծման հնարավորություն տեսա․ Նիկոլ Փաշինյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին. Tert.am

Բրուսելյան հանդիպումից առաջ իմ ֆեյսբուքյան էջում արդեն գծանշել էի հայկական կողմի կարմիր գծերը, որի իմաստ հետևյալն էր՝ միաջնցքային որևէ տրամաբանություն մենք չենք ընդունում, այն, ինչ երկաթուղու հետ կապված մենք պայմանավորվեցինք Բրյուսելում, Սոչիում տեղի ունեցած խոսակցության ամփոփումն էր։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Բրուսելում Ադրբեջանի նախագահի հետ ձեռքբերված պայմանավորվածությանը՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկման վերաբերյալ։


 «Այդտեղ պայմանավորվածությունը հետևյալն էր երկու կողմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողութուն, որը մեզ համար ընդունելի է, Ադրբեջանի համար ընդունելի է և մենք պայմանավորվեցինք գործարակել երկաթուղու շինարարությունը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու պայմանավորվածութուն այդպես էլ ձեռ չի բերվում ավտոճանապարհների ապաշրջափակման համար, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ավտոճանապարհների հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնացել է նույնը։ Բրյուսելում ես և Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, փորձեցինք հասկանալ՝ ինչն է պատճառը, որ մենք ահա այսպիսի դիրքորշումներ ունենք, որովհետև հրապարակային հնչող դիրքորոշումները դրանք այսբերգի երևացող կողմն են, կան պատճառներ և խնդիրներ, որոնց պատճառով մենք այս կամ այն դիրքորշումն ենք արտահայտում»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր