211652_close_icon
views-count1607 դիտում article-date 19:47 08-01-2022

Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց. Տիգրան Աբրահամյան

Եթե մի կողմ դնենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների սոցիալ-տնտեսական գործոնը և խնդիրը դիտարկենք ահաբեկչական, արմատական էլեմենտների ակտիվացման և, չի բացառվում, ներթափանցման տիրույթում, ապա ակնհայտ է, որ այդ տեսանկյունից մեր տարածաշրջանը ևս խոցելի է։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«44-օրյա պատերազմին Թուրքիայի ներգրաված ահաբեկչական խմբերի ներկայիս տեղակայման կամ Ադրբեջանում վաղուց բուն դրած տարբեր ծայրահեղական կազմակերպությունների բջիջների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չկա։

Ներկայումս Հայաստանի ու Արցախի սահմանագծի անվտանգության մակարդակի բարձրացումը, տարբեր նշանակության ստորաբաժանումների՝ մարտունակության համապատասխան վիճակի բերելը կարևոր է ոչ միայն ադրբեջանական զորքերի հնարավոր սահմանախախտումների կամ ագրեսիայի կանխման, այլ ահաբեկչական խմբերի հնարավոր ներթափանցման առումով։

Անկախ իրադրային մեծ թվով հանգամանքների տարբերություններից, Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց։

Սակայն իշխանությունն ուժային համակարգի ռեսուրսը ծախսում է իր գոյությունը պահպանելու և քարշ գալու համար, այլ ոչ թե երկիրը տարբեր բնույթի սպառնալիքներից պաշտպանելու համար»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր