211652_close_icon
views-count2202 դիտում article-date 15:42 09-01-2022

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ժնև՝ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ժնև՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններին։ Այս մասին կիրակի հայտնել է tass.ru-ի թղթակիցը:

Միջգերատեսչական պատվիրակության կազմում են ՌԴ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ։ Ռուսական դիվանագիտական ծառայության կողմից այն գլխավորում է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ամերիկյան դիվանագիտությունը կներկայացնի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

Բանակցությունների հիմնական օրը նախատեսված է երկուշաբթի՝ հունվարի 10-ին։ Բայց, ինչպես և սպասվում էր, կողմերն այսօր երեկոյան կանցկացնեն հանդիպման «նախնական» մասը։

Նմանատիպ նյութեր