211652_close_icon
views-count37213 դիտում article-date 10:21 11-01-2022

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Գեղարքունիքի մարզում 21-ամյա վարորդը Hyundai Elantra-ով կողաշրջվել և հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 10-ին,   ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:30 –ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով Նորատուս գյուղից դեպի Գավառ քաղաք ընթանալիս, Սայադյանն փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել  դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկ Գ.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Դիաննա Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+

Նմանատիպ նյութեր