211652_close_icon
views-count32221 դիտում article-date 12:58 11-01-2022

29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու են գնել. ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. «Չորրորդ իշխանություն»

Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իր տիկին Գոհար Աբաջյանը Արցախի 23/6 հասցեում գտնվող «Ashley Homestore Armenia» բրենդային կահույքի սրահից 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու են գնել: Նշենք, որ վերոնշյալ կահույքի սրահը աչքի է ընկնում ոչ միայն մոդեռն ոճով, այլև գնային բարձր քաղաքականությամբ:

Մոտավոր պատկերացում կազմելու համար բավական է ուսումնասիրել «Ashley Homestore Armenia»-ի ցուցանմուշների արժեքները: Նշենք, որ այստեղ մեկ գրասեղանի արժեքը սկսվում է 820 հազար դրամից: Ճաշասեղանը ութ աթոռների հետ միասին արժե 2,642,000.00 դրամ, ավելի թանկն էլ կա. բացվող սեղանն ու 10 աթոռը՝ 3,260,000.00 դրամ, կամ երկտեղանոց մեկ մահճակալի արժեքը սկսվում է 1,165,000.00 դրամից, մեկ հայելիով պահարանի գինը 1,139,000.00 դրամ է…

Թե ինչպես է հաջողվել մինչև վերջերս ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանին բրենդային թանկարժեք կահույքի սրահից կանխիկ գումարով ձեռք բերել թանկարժեք կահույքի հավաքածու, այնքան էլ հասկանալի չէ։

Այս մասին «ՉԻ»-ն փորձեց պարզաբանում ստանալ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանից: Վերջինս մեզ փոխանցեց, որ Ստոկհոլմում է, չի կարող մեր այդ հարցին պատասխանել և խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին կամ գրավոր ներկայացնել հարցումը:

Մեր հարցումից անցել է ավելի քան 30 օր, սակայն պատասխան դեռ չենք ստացել, ինչը ոչ միայն ենթադրում, այլ նաև հաստատում է, որ տեղեկությունը ստույգ է, և ոչ վաղ անցյալում ապառիկով տեխնիկա գնող Արարատ Միրզոյանն իրեն թույլ է տվել 29 մլն դրամանոց թանկարժեք կահույք գնել բրենդային խանութից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
 

Նմանատիպ նյութեր