29875 դիտում
16:24 11-01-2022
Ավտովթար Սյունիքի մարզում. 59-ամյա վարորդը Grand Cherokee-ով բախվել է բետոնե պատնեշին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում Սյունիք մարզի բնակիչ, 59-ամյա Վահան Քարամյանը իր վարած Grand Cherokee մակնիշի 63 VQ 063 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, ըստ նախնական տեղեկությունների՝ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել բետոնե պատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Քարամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+